Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայն՝ ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, 25-ը բացասական են, 6-ը՝ դրական: 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ (Նոր Բրաջուր): Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից): Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, 8-ն արդեն ապաքինվել են: