Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքիան թույլ չի տվել Չինաստանից Կիպրոս բժշկական իրեր տեղափոխող օդանավին անցնել իր օդային տարածքով

Թուրքիան թույլ չի տվել Չինաստանից Կիպրոս բժշկական իրեր տեղափոխող օդանավին անցնել իր օդային տարածքով
13.05.2020 | 21:24

Ինքնաթիռը, որը պետք է Չինաստանից բժշկական սարքավորում տեղափոխեր Կիպրոս, ուղղություն է վերցրել դեպի Մոսկվա, քանի որ Թուրքիան թույլ չի տվել, որ անցնի իր օդային տարածքով՝ հայտնել է Կիպրոսի տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսը: Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է այն պատճառով, որ թուրքական օդային տարածքը շրջանցելու համար չի բավարարի օդանավի վառելիքը: «Օդաչուն փոխել է երթուղին և ուղևորվում է մոսկովյան օդանավակայան, որպեսզի վայրէջք կատարի և վերալիցքավորվի»,- ասել է նախարարը:


Կարուսոսի խոսքով՝ չվերթը համակարգվել է Կիպրոսի առողջապահության նախարարության և Չինաստանում Կիպրոսի դեսպանատան օգնությամբ: Օդանավի ժամանումը նախատեսվում էր տեղի ժամանակով 20:00-ին (երևանյան՝ 21:00): Օդանավը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Կիպրոս պետք է հասցներ պաշտպանիչ դիմակներ, վիրահատական հագուստ և այլ անհրաժեշտ պաշտպանիչ իրեր՝ ընդհանուր առմամբ 36 տոննա քաշով:

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ