Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 4 350 000-ի

Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 4 350 000-ի
14.05.2020 | 13:45

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 4 350 000-ի, բուժվածներինը՝ 1 550 000, մահացել է 297 000 մարդ, վկայում են ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:
Չինաստանում հիվանդության նոր բռնկում է նկատվում: Ցզիլին քաղաքում սահմանափակվել է բնակչության տեղաշարժը, դպրոցները փակվել են, չեն աշխատում ավտոբուսներն ու երկաթուղին, ռեստորանները վերադարձել են առաքման ռեժիմի:
Ռուսաստանում մեկ օրում կրկին Covid-19-ի 10 000 նոր դեպք է հայտնաբերվել:
Մահացությունը շարունակում է աճել Բրազիլիայում և ԱՄՆ-ում:


Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը հնարավորություն է ստացել կալանավայրից տեղափոխվել տնային կալանքի՝ համաճարակի պատճառով, ը մինչև ազատազրկման ժամկետի, այլ ոչ թե կարանտինի ավարտը:
Եվրոպայում մտածում են ԵՄ ներսում տուրիզմը վերականգնելու մասին:
Ռուսաստանի Պետդուման մեկ օրում ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս հեռավար քվեարկել ընտրություններում և հանրաքվեներին: Խորհրդարան է ներկայացվել նաև ոստիկանության իրավասություններն ընդլայնող օրենքի նախագիծ: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ ոստիկանությունն իրավունք կունենա ներխուժել մեքենաներ, մուտք գործել բնակելի և այլ տարածքներ՝ մարդկանց բերման ենթարկելու համար: Օրինագծում նշվում է նաև ոստիկանության ծառայողների կողմից հրազեն օգտագործելու հանգամանքների ընդլայնման մասին:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ