Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 142-ով՝ հասնելով 3 860-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը, բուժվածների թիվն ավելացել է 72-ով և հասել 1572-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 36016 է:
Մահվան նոր դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է՝ պացիենտը 81 տարեկան տղամարդ էր, ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 49-ի, կորոնավիրուսով վարակված ևս 21 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 2218 մարդ: