Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կառավարությունն ընդունեց արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը

Կառավարությունն ընդունեց արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը
14.05.2020 | 13:47

Հայաստանի կառավարությունն այսօր որոշում ընդունեց մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով` մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով երկարաձգելու մասին:
Համաձայն որոշման՝ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, և արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, ինչի մասին են վկայում հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3 680 դեպքերը:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ