Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավար Ռոբերտո Ազևեդոն մտադիր է վաղաժամկետ լքել պաշտոնը, հայտնում է Bloomberg-ը: Ազևեդոյի՝ որպես կազմակերպության գլխավոր տնօրենի երկրորդ ժամկետը լրանում է 2021 թ., բայց նա որոշել է դադարեցնել աշխատանքն ավելի վաղ: ԱՀԿ անդամ երկրներն արդեն գիտեն նրա մտադրության մասին: Ազևեդոյի տեղակալներից մեկը կարող է փոխարինել ներկայիս գլխավոր տնօրենին: