Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն հարցը զեկուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Ցավոք սրտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կա կորոնավիրուսի հաստատված դեպքեր, Սուրեն Պապիկյանը մեկուսացված է, այդ պատճառով ես եմ զեկուցում հարցը», - ասաց Տիգրան Ավինյանը: