Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կառավարությունը մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին դրամաշնորհ կվճարի

Կառավարությունը մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին դրամաշնորհ կվճարի
14.05.2020 | 13:52

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գրավոր ընթացակարգով ընդունել են հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը։
«Այն գործատուներին, ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ», - ասաց վարչապետը։


Նա նշեց՝ միջոցառումը վերաբերում է մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին։ «Մենք ուզում ենք մեր խրախուսանքի ու գնահատանքի խոսքն ասել այն ընկերություններին, որոնք այս դժվար ժամանակներում կարողացել են աշխատատեղերը ու աշխատավարձային ֆոնդը պահպանել», - նշեց վարչապետը։
Նա ասաց, որ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է 76 միլիարդ դրամ ու շահառու է հանդիսանում 26 000 իրավաբանական անձ և 1 100 000 գերազանցող ֆիզիկական անձ:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ