Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Առողջապահության նախարարն ինքնամեկուսացվել է

Առողջապահության նախարարն ինքնամեկուսացվել է
14.05.2020 | 13:54

Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր կան, տեղեկությունը հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Նախարարությունում կան հաստատված դեպքեր, նրանց շփման շրջանակը պարզված է։ Ընթանում են համաճարակաբանական գործողություններ»,- ասաց նա։ Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսի դեպքերն արձանագրվել են 2 օր առաջ։


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չէր Կառավարության այսօրվա նիստին։ Նախարարի մամուլի քարտուղարը նշեց․ «Քանի որ նախարարությունում կան հաստատված դեպքեր, այդ պատճառով նա ինքնամեկուսացվել է»։

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ