Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն արձակուրդից չի վերադառնա

Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն արձակուրդից չի վերադառնա
14.05.2020 | 13:54

«Վերջին օրերին լրատվամիջոցները քանիցս գրել են, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ նա մինչև հունիսի 2-ը մեկնել է արձակուրդ, սակայն չի վերադառնալու արձակուրդից և հրաժարական է տալու: «Փաստ» թերթի՝ Սիսեռյանին շատ մոտ կանգնած աղբյուրը հաստատել է տեղեկությունն այն մասով, որ նա իրոք հետ չի վերադառնալու աշխատանքի:


Սակայն մեր զրուցակիցը նաև նշել է, որ պատճառը աշխատասենյակի դուռը կապարակնքելը չէ, իսկ իրական պատճառների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի:
Սակայն ինչ էլ լինի, փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կորոնավիրուսային վիճակը չի կարողանում կառավարել, այլև իր սեփական թիմը, որն արագորեն սկսում է ճաքեր տալ»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ