Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Այսքանից հետո մնում է կարգախոսն էլ մշակել՝ «բոլորս՝ երեխա ունենալու»

Այսքանից հետո մնում է կարգախոսն էլ մշակել՝ «բոլորս՝ երեխա ունենալու»
14.05.2020 | 13:57

Կառավարությունը հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը։ Ծրագիրը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը նշեց, որ 2020-ի պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526 մլն 760 հազ դրամ։ Մպատակային ծրագրերն են.
. Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար
. Կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն
. Երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։
2020-ին նախատեսվում է՝ միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի, կանխավճարի ապահովագրություն տրամադրել 540 շահառուի, երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ծրագիրը ժողովրդագրական վիճակի բարելավման ծրագրերից մեկն է: Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ բնակաարանի ձեռքբերման ամանակարևոր պայմաններից մեկը վերաբերում է 2020-ի հուլիսի 1-ից հետո ձեռք բերվող գույքին, և առավելագույն գինը պետք է 30 միլիոն դրամ լինի: «Կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում անշարժ գույքի արժեքի առնվազն տասը տոկոսն է և առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում անշարժ գույքի 7,5 տոկոսը»,-ասաց նա: Վարչապետը հարցրեց, կանխավճարը ամբողջությամբ տալի՞ս են, Տիգրան Ավինյանը նշեց, որ ոչ ամբողջությամբ, այլ տալիս են կանխավճարի 50 տոկոսը և մարզերի առումով ապահվագրությունից օգտվելու հնարավորություն ևս տրվում է:


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց, թե զնիծառայողների ծրագրերին դա վերաբերելու է, և եթե ընտանիքները ունենան երկրորդ, երրորդ, չորորդ երեխան, գումարները մարվելուն են: Զարուհի Բաթոյանը նշեց, որ որևէ սահմանափակում չկա այս ծրագրում: «Պարոն վարչապետ, խնդրում եմ դա ճշգրտել, թե չէ բանակը ինձ կգրոհի»,-կատակեց նախարարը, իսկ վարչապետը արձագանքեց. «Մենք ուզում ենք բանակը գրոհի, բայց բոլորովին ուրիշ ուղղությամբ»: «Այսքանից հետո մնում է կարգախոսն էլ մշակել՝ «բոլորս՝ երեխա ունենալու»»,- ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ