Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բայդենը նախընտրական մրցավազքում 5%-ով առաջ է անցել Թրամփից

Բայդենը նախընտրական մրցավազքում 5%-ով առաջ է անցել Թրամփից
14.05.2020 | 13:58

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը 5% -ով առաջ է անցել նախագահ Դոնալդ Թրամփից՝ ընտրողների համազգային աջակցության վարկանիշում: Թրամփը հաղթանակի մեծ հավանականություն ունի ԱՄՆ առանցքային նահանգներում, հաղորդում է CNN- ը, որի մասնագետներն են անցկացրել հարցումը: Առավել «վիճահարույց» նահանգներում Թրամփը շարունակում է առաջատար մնալ: «Ամբողջ երկրում գրանցված ընտրողների 51% -ը աջակցում է Բայդենին, 46% -ը նախընտրում է Թրամփին, «մարտադաշտում» 52% -ը նախընտրում է Թրամփին և 45% -ը` Բայդենին », – տեղեկացնում է հեռուստաալիքը: Վիճակագրության համաձայն, նախկին փոխնախագահը մեծ ժողովրդականություն է վայելում կանանց, սևամորթների և 45 տարեկանից բարձր բնակիչների շրջանում, նախագահն ավելի նախընտրելի է ԱՄՆ միջին եկամուտով սպիտակ բնակչության և երիտասարդների շրջանում։ Հարցվածների մեծ մասը Թրամփի տնտեսական կոմպետենտությունն ավելի բարձր է գնահատում, քան նրա մրցակցինը (54% ՝ Թրամփ, 42%՝ Բայդեն)։
Թրամփի նկատմամբ բացասական է տրամադրված հարցվածների 55%-ը, Բայդենի նկատմամբ՝ 46%-ը։

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ