«Հրապարակը» գրում է.
Կորոնավիրուսի տարածման տեմպերը Ռուսաստանում աննախադեպ են: Վարակից զերծ չեն մնում նաեւ Ռուսաստանում ապրող հայերը, որոնք բավականին լուրջ թիվ են կազմում: Մեր տեղեկություններով, կորոնավիրուսով վարակվել, մոսկովյան հիվանդանոցներից մեկում արդեն բուժվել է նաեւ ՀՀ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը դասախոսում է ՌԴ դատախազության համալսարանում: