Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նախարարների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են

Նախարարների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են
14.05.2020 | 22:20

«Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է, որևէ գանգատ չունեմ»,- առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրվա երկրորդ կեսին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց` վարակակիր չէ: Այնուամենայնիվ մտադիր է շփումները զրոյի հասնել` որևէ մեկին չվտանգելու համար: Այսօր առավոտյան նա կորոնավիրուսի թեստ էր հանձնել, կառավարության նիստին չէր մասնակցում, ինքնամեկուսացել է, պարզաբանել էր նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը. «Նախարարությունում կան հաստատված դրական դեպքեր, նրանց սերտ շփման շրջանակը պարզված է, շարունակվում են համաճարակաբանական գործողությունները: Այդ իսկ պատճառով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է, քանի որ կոնտակտի կոնտակտ է»:


Տարածքային կառավարման նախարարությունում էլ վարակակիրներ կան, նախարար Պապիկյանը, որ նույնպես նիստի բացականերից էր, տանն ինքնամեկուսացված է, աշխատում է հեռավար: Նրա մամլո խոսնակը տեղեկացրեց՝ թեստի պատասխանն արդեն ունեն: «Երեկ` մայիսի 13-ին, կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել: Այնուամենայնիվ, անվտանգության նկատառումներից ելնելով` նախարարը, ինչպես նաև այլ աշխատակիցներ, հաշվի առնելով, որ շփում են ունեցել վարակակիրների հետ, ինքնամեկուսացման մեջ են գտնվում այս պահին»,- հայտնեց խոսնակ Արմինե Մուրադյանը:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ