Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսել են

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսել են
14.05.2020 | 22:21

Մայիսի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: Նրանք քննարկեցին երկկողմ օրակարգին, տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձան ԼՂ խաղաղ գործընթացին:
Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ