Աժ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 13-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Կողմերը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75–ամյակի կապակցությամբ, տեղեկություններ են փոխանակել Հայաստանում և Ռուսաստանում համավարակի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել քննարկումները տեսակապի միջոցով: