Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արա Բաբլոյան. Մտահոգ եմ, որ խորհրդականները սխալ բաներ են ասում, ղեկավարներն էլ հավատում են

Արա Բաբլոյան. Մտահոգ եմ, որ խորհրդականները սխալ բաներ են ասում, ղեկավարներն էլ հավատում են
14.05.2020 | 22:23

Թող որևիցե մեկը վեր կենա և ասի, թե այն ժամանակ խորհրդարանում ՍԴ նախագահ ընտրելիս ասել է, որ սխալ կանոնադրությամբ ենք ընտրում, Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

«Որևիցե մեկը չի մերժել, 80-ից ավելի մարդ քվեարկել է, և, չգիտեմ ինչու, պետք է մեկը պատասխան տա։ Սա է հարցը։ Այնքան պարզ է ամեն ինչ, դրա համար ես նույնիսկ չեմ էլ նեղվում։ Հասկանում եմ, որ արդար եմ, ազնիվ եմ իմ հոգու ու իմ ժողովրդի առաջ և գնում եմ երեխաներին բուժելու», - ասաց Արա Բաբլոյանը։


Լրագրողի հարցին՝ վիրավորված չէ՞, ԱԺ նախկին նախագահը պատասխանեց.
«Ես ավելի փիլիսոփայորեն եմ մոտենում հարցին։ Ես գիտեմ, որ մարդկանց միշտ չէ, որ տրված է ամեն ինչը լավ հասկանալ։ Մտահոգ եմ, որ խորհրդականները սխալ բաներ են ասում, ղեկավարներն էլ հավատում են»:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ