Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արա Բաբլոյան. Օրերը, որոնց մասին գործում հրապարակումներ կան, համարում եմ գործավարական փնթիություն

Արա Բաբլոյան. Օրերը, որոնց մասին գործում հրապարակումներ կան, համարում եմ գործավարական փնթիություն
14.05.2020 | 22:24

Ինձ համար անհասկանալի է այս գործը, երբեք չեմ խախտել օրենքը և Սահմանադրությունը, Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

«Բայց հասկացել եմ մի բան՝ մեղադրվում եմ այն պատճառով, որ բժիշկ եմ ու ընտրվել եմ Աժ նախագահ։ Որպես ԱԺ նախագահ՝ միշտ իմացել եմ, որ պետք է ապահովեմ ԱԺ բնականոն աշխատանքը։ Դրա համար ԱԺ-ն ունի 650 հոգանոց աշխատակազմ, այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները։ Ես Գագիկ Հարությունյանից ստացել եմ փաստաթուղթ և հանձնել եմ իմ աշխատակազմին, աշխատակազմը պատրաստել է պատասխան, որով ես հայտարարությամբ եմ հանդես եկել։ Ես ինձ թույլ չեմ տվել ասել՝ այսպես կամ այնպես արեք։ Իրենք արել են այնպես, ինչպես պահանջում է օրենքը», - ասաց Արա Բաբլոյանը։


Ինչ վերաբերում է օրերին, Բաբլոյանն ասաց, թե դրանք որևէ նշանակություն չունեն.
«5-ին հրապարակվել է իմ հայտարարությունը, և, ըստ օրենքի, դրանից 7 օր հետո եղել է 2-րդ հայտարարությունը։ Մնացած օրերը, որոնց մասին հրապարակել են, համարում եմ գործավարական փնթիություն, որոնք որևէ իրավական հիմք չունեն», - ասաց Բաբլոյանը:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ