Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի համար ռուսական բնական գազի գինը պետք է նվազեցվի, քանի որ Ռուսաստանը «այս դժվարին ժամանակահատվածում» Եվրոպային գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 70 դոլարով, Մինսկը շարունակում է գնել 127 դոլարով:
Լուկաշենկոն մայիսի 14-ին վարչապետ Սերգեյ Ռումասի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Երեկ տեղեկություն եմ ստացել, որ Ռուսաստանը Եվրոպային բնական գազ է վաճառում մինչև 70՝ 65-68 դոլարով, բայց ոչ 127 դոլարով, ինչպես Բելառուսի դեպքում: Ինչպիսի՞ն է իրավիճակն այստեղ, ինչի՞ վրա կարող ենք հույս դնել ապագայում: Սա պահվածք չէ, էլ չեմ խոսում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տարվա մասին, որի ընթացքում Ռուսաստանը Գերմանիային գազ է վաճառում մինչև 70 դոլարով: Իմ ունեցած տեղեկության համաձայն՝ 127 դոլարի մասին այնտեղ խոսք չկա»,-նշել է Լուկաշենկոն: