Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները տևական ժամանակ է՝ չեն կարողանում վերադառնալ Հայաստան

Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները տևական ժամանակ է՝ չեն կարողանում վերադառնալ Հայաստան
14.05.2020 | 22:31

Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները տևական ժամանակ է՝ չեն կարողանում գալ Հայաստան՝ այսօր Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Դավիթ Հարությունյանը։ «ՀՀ քաղաքացիները Վերին Լարսի անցակետով իրենց մեքենաներով մուտք են գործել Վրաստանի տարածք։ Հիմա գտնվում են չեզոք գոտում և չեն կարողանում գալ Հայաստան։ Այնտեղ և հղիներ կան, և վատ առողջական վիճակում գտնվող մարդիկ»,- ասաց նա։


Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ՝ խոսքը ընտանիքներով 2 մեքենայի մասին է.«Երեկ ես լսեցի ինչպես էին նրանք մեքենաներում լաց լինում»։ Նա նաև հայտնեց, որ բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք էլ ցանկանում են ՌԴ-ից ՀՀ գալ օդային ճանապարհով․ «Կան մարդիկ, որոնք ցանկանում են ինքնաթիռով գալ Հայաստան և հիմա անհամբեր սպասում են, թե երբ է հնարավորություն լինելու Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից հերթական անգամ իրենց բերեն Հայաստան»,- նշեց նա։ Իրավապաշտպանը նկատեց, որ ՌԴ-ից Հայաստան գալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների տեղափոխման ցուցակները անհասկանալի ձևով են կազմվում։ Անհասկանալի է հերթականությունը՝ ով երբ կարող է մեկնել։


«Դրա համար, կարծում եմ, ամեն ինչ պետք է անել ամենաթափանցիկ ձևով։ Օրինակ, դեսպանատան կայքում հրապարակվի ցուցակը, որպեսզի մարդիկ իմանան՝ ինչ հերթականությամբ իրենք պետք է ՀՀ գան։ Մարդիկ ինձ ասում են, որ վաղուց հերթագրվել ենք, բայց չգիտենք, երբ է մեր հերթը գալու։ Նրանք այնպիսի իրավիճակում են, որ արդեն գումարներն է վերջանում, որոշ մարդիկ ամսի 16-ին վարձակալության ժամկետն է ավարտվում, փողոցում են հայտնվելու։ Մեր նպատակն է, որ ոչ ոք համավարակի հետևանքով լքված վիճակում չլինի»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ