Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դանիել Իոանիսյան. Կրթության ոլորտի քանի՞ նորմալ պաշտոնյա պիտի փախչի Արայիկ Հարությունյանից, ի՞նչ աստիճանի վատ վիճակի պիտի հասնի ոլորտը, որ Փաշինյանը փոխի նրան

Դանիել Իոանիսյան. Կրթության ոլորտի քանի՞ նորմալ պաշտոնյա պիտի փախչի Արայիկ Հարությունյանից, ի՞նչ աստիճանի վատ վիճակի պիտի հասնի ոլորտը, որ Փաշինյանը փոխի նրան
14.05.2020 | 22:33

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Հարությունյան Արայիկին ճանաչում եմ 2008-ից: Լավ մարդ է, ազնիվ է, բայց հեեեեչ իր տեղում չէ: Իրենից հեռացան կոմպետենտ փոխնախարարներ: Այսօր իր պատճառով հեռացավ Գոգյան Սմբատը, որը, ի հեճուկս նախարարի ստեղծած խոչնդոտների, պատերազմ էր տանում ակադեմիական գրագողության դեմ:
Ես էլ չասեմ, թե ինչ ողբալի վիճակում է կրթության համակարգը, որը, ի տարբերություն, ասենք, սոց.ապ. ու առողջապահության ոլորտների, հեղափոխությունից հետո մնացել է ոնց որ կար:
Կրթության ոլորտի էլ քանի՞ նորմալ պաշտոնյա պետք է փախնի Հարությունյան Արայիկից, էլ ի՞նչ աստիճանի վատ վիճակի պետք է հասնի ոլորտը, որ Նիկոլ Փաշինյանը համոզվի, որ եկել է Հարությունյան Արայիկին փոխարինելու ժամանակը»:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ