Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտ է ներկայացրել՝ գրանցելու նախաձեռնող խումբ՝ իրեն պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելու համար՝ ասվում է ԿԸՀ կայքում: Լուկաշենկոյի թեկնածության առաջադրման նախաձեռնող խումբը ղեկավարում է «Բելառուսի արհմիությունների ֆեդերացիայի» նախագահ Միխայիլ Օրդան: