Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 4044

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 4044
15.05.2020 | 13:11

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 184-ով՝ հասնելով 4 հազար 44-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը, բուժվածների թիվն ավելացել է 94-ով և հասել 1666-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 37476 է:


Մահվան նոր դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 52-ի, կորոնավիրուսով վարակված ևս 22 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Հայաստանում բուժվում է 2 304 մարդ:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ