Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 4 450 000

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 4 450 000
15.05.2020 | 13:12

Կորոնավիրուսի համաճարակի զոհերի թիվն աշխարհում գերազանցել է 302 000-ը: Վարակի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 4 450 000-ի, բուժվածներին՝ 1600 000-ի, վկայում են ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:


ԱՄՆ-ում, որտեղ վարակվածների և զոհերի թիվը ամենաբարձրն է, մահվան դեպքերի թիվը մոտենում է 86 000-ի: ԱՄՆ Կոնգրեսը լսել է Առողջապահության նախարարության մի աշխատակցի, որ հեռացվել է աշխատանքից այն պատճառով, որ բողոք է ներկայացրել օրենսդիր մարմնին՝ իշխանությունների անգործության մասին: Նախկին պաշտոնյան կանխատեսում է համաճարակի երկրորդ ալիք և «մռայլ ձմեռ»:
Մոսկվայում սկսում են զանգվածային անվճար թեստավորում իրականացնել նոր կորոնավիրուսի համամարմինների առկայության վերաբերյալ: Մայիսի սկզբից առաջին անգամ 10 000-ից մի փոքր պակաս նոր դեպքեր են գրանցվել: Սակայն լրատվամիջոցներում շարունակվում են քննարկումները համաճարակի զոհերի գրանցման վերաբերյալ:
Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրամիության երկրներին հունիսի կեսին բացել ներքին սահմանները: Ճապոնիայի մեծ մասում հանվել է արտակարգ դրությունը:
Վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում կորոնավիրուսի պանդեմիայի զոհ է դարձել 351 մարդ: Մարտի 1-ից ի վեր մահացության ընդհանուր ցուցանիշը երկրում մոտենում է 27.5 հազարի: Ֆրանսիայի հիվանդանոցներում դեռ 20 000 մարդ բուժվում է այս հիվանդությունից՝ այս թիվը 3 000-ով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ:


Իտալիայում իշխանությունները հայտնել են կորոնավիրուսից մահվան 262 նոր դեպքի մասին: Սա երկրում մահացության ամենաբարձր ցուցանիշն է վերջին օրերին մայիսի 7-ից: Վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը շարունակում է նվազել:
Մեծ Բրիտանիայում, որը մահվան դեպքերի թվով առաջինն է Եվրոպայում, անցած օրը 428 մարդ է մահացել: Մահացածների ընդհանուր թիվն անցել է 33000-ը:

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ