Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն կմիանա COVID-19-ի դեմ պայքարին

Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն կմիանա COVID-19-ի դեմ պայքարին
15.05.2020 | 13:14

Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն իր ռեսուրսներն ամբողջ թափով կուղի կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի համար, այս պահին դրա կարիքը չկա, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նա հիշեցրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ՝ կորոնավիրուսի տարածման իրավիճակի վերաբերյալ: Նա նաև հայտնել է, որ նոր իրականությունները, որոնք այժմ զարգանում են համաճարակի ազդեցությամբ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում, քննարկվելու են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում՝ մայիսի 26-ին: «Իհարկե, համաճարակը նոր սպառնալիք է: Բայց ՀԱՊԿ-ի իրավական դաշտը թույլ է տալիս արձագանքել այս տեսակի սպառնալիքին: Գործող նորմատիվ-իրավական բազայի շրջանակում և առկա համակարգում կան հնարավորություններ համաճարակին արձագանքելու համար», - հավելել է Զասը:

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ