ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի պատճառով ևս 3 միլիոն մարդ գործազրկության նպաստի դիմում է ներկայացրել կառավարությանը՝ գործազուրկների ընդհանուր թիվը հասցնելով 36 միլիոնի, հայտնում է The Guardian-ը: Աշխատանքի և զբաղվածության հարցերով դեպարտամենտի տվյալները ցույց են տալիս, որ օգնության դիմումները գնալով քչանում են, սակայն աշխատանքային կրճատումների հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, որն աննախադեպ է 1930-ի Մեծ ճգնաժամից ի վեր։ Ապրիլին համավարակի հետևանքով գործազուրկների թիվը հասնում էր 26 միլիոնի։ Աշխատանքային շուկաները վնաս են կրում են ամբողջ աշխարհով մեկ: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 195 մլն աշխատատեղի կորուստ կարձանագրվի: Այս տարվա ընթացքում ամբողջ աշխարհում գործազրկության մակարդակը կտրուկ կբարձրանա: Կարանտինային պայմանների և մեկուսացման հետևանքով կտուժի համաշխարհային աշխատուժի 81%-ը՝ մոտ 2.7 մլրդ մարդ: