Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սլովենիան դարձել է կորոնավիրուսը հաղթահարած առաջին երկիրը

Սլովենիան դարձել է կորոնավիրուսը հաղթահարած առաջին երկիրը
15.05.2020 | 13:23

Սլովենիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է երկրի տարածքում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին՝ դառնալով կորոնավիրուսը հաղթահարած առաջին երկիրը Եվրոպայում: Հայտարարությունն արվել է, երբ երկու շաբաթ շարունակ 2 մլն բնակչությամբ երկրում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7-ից քիչ դեպք:

«Այսօր Սլովենիան լավագույն համաճարակային պատկերն ունի Եվրոպայում»,-հայտարարել է վարչապետ Յանեզ Յանշան: ԵՄ այլ երկրներից Սլովենիա եկող մարդիկ այլևս պարտավոր չեն լինի նվազագույնը 7 օր կարանտին անցնել, ինչպես արվում էր ապրիլին: Կառավարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող արտասահմանցիներին առաջվա պես թույլ չի տրվի մուտք գործել երկիր: Նվազագույնը 14-օրյա կարանտինը ուժի մեջ կմնա երկիր մուտք գործող ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար` բացառությամբ դիվանագետների և բեռնափոխադրումներով զբաղվող անձանց:


«Քաղաքացիները առաջվա պես պետք է շարունակեն հետևել հիմնական կանոններին` չեզոքացնելու համար վարակի տարածումը»,-հայտարարել են կառավարությունում: Համաճարակի ավարտը նշանակում է, որ որոշ քայլեր, ներառյալ քաղաքացիներին և կազմակերպություններին հատկացվող ֆինանսական օգնությունը ավարտվում է մայիսի վերջին: Համաճարակի սկզբից Սլովենիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1464 և մահվան 103 դեպք:

Դիտվել է՝ 1606

Մեկնաբանություններ