Ասիական զարգացման բանկը կորոնավիրուսի պատճառով 2020-ին համաշխարհային տնտեսության կորուստները գնահատում է 5.8-8.8 տրիլիոն դոլար: Սա կրկնակի գերազանցում է բանկի նախկին կանխատեսումը, քանի որ աշխարհի շատ երկրներում սահմանափակող միջոցառումները կաթվածահար են արել տնտեսական զարգացումը: ԱԶԲ-ն նշում է, որ վնասները կկազմեն 8.8 միլիարդ դոլար, եթե սահմանափակումները գործեն վեց ամիս և 5.8 տրիլիոն դոլար, եթե 3 ամիս տևեն: