Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վատիկանում ախտահանում են Սուրբ Պետրոսի բազիլիկը

Վատիկանում ախտահանում են Սուրբ Պետրոսի բազիլիկը
15.05.2020 | 23:01

Վատիկանում ախտահանում են Սուրբ Պետրոսի տաճարը, պապական բազիլիկի ներսում աշխատողները հատուկ նյութերով մշակում են հոյակերտ շինության բոլոր հատվածները՝ հատակը, սյուները, արձանները: Տեխնիկապես բազիլիկը կորոնավիրուսի համավարակի ամենածանր օրերին փակ չի եղել, սակայն թույլատրվել է անվտանգության ծառայության հսկողության ներքո միայն փոքրաթիվ խմբերի մուտքն աղոթքի համար: Առայժմ հայտնի չէ, թե երբ Հռոմում կբացվեն բոլոր տաճարները, սակայն իշխանությունների կարգադրությամբ, տաճարներ մուտք գործող բոլոր մարդիկ նախ պարտադիր կջերմաչափվեն: Իտալիայում որոշ եկեղեցիներում մայիսի 18-ից թույլ կտան պատարագ մատուցել:
Սուրբ Պետրոսի, Սուրբ Պողոսի, Սուրբ Հովհաննեսի և Սուրբ Մարիամի տաճարները Վատիկան-պետության տարածքում են և քաղաքական առումով Իտալիայի Հանրապետության մաս չեն կազմում:
Վատիկանը հայտնել է, որ յուրաքանչյուր եկեղեցի ինքնուրույն կորոշի վերաբացվելուց հետո ներս մտնող հավատացյալների թիվը և եկեղեցական ակտիվությանն առնչվող այլ հարցեր:
Իտալիայում թանգարանները կբացվեն երկուշաբթի օրը, Վատիկանի դեպքում ժամանակ կպահանջվի, անհրաժեշտ կլինի լուծել անվտանգության հարցեր:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ