Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժաո Լիչժանն ասել է, որ չին-ամերիկյան կապերի հետևողական զարգացումը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին: Խոսնակն այդ մեկնաբանությամբ արձագանքել է Պեկինի հետ բոլոր կապերը խզելու սպառնալիքին, որը նախագահ Դոնալդ Թրամփը հնչեցրել է FOX հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:
«Այսօրվա դրությամբ Չինաստանը և ԱՄՆ-ը պարտավոր են խթանել համագործակցությունը համավարակի տարածման դեմ պայքարում, հնարավորինս արագ հաղթահարեն այդ ճգնաժամը, փրկեն հիվանդներին, վերականգնեն տնտեսությունը և արդյունաբերությունը: Դրա համար պահանջվում է ԱՄՆ-ի և Չինաստանի համագործակցությունը»,- Պեկինում ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը: