Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ferrari-ն թոքերի օդափոխության սարք է ստեղծում

Ferrari-ն թոքերի օդափոխության սարք է ստեղծում
15.05.2020 | 23:13

Շքեղ, գերթանկ ու գերարագ մեքենաներ արտադրող Ferrari իտալական գործարանի Formula 1 մրցաշարի համար աշխատող մասնագետները և Իտալիայի ճարտարագիտության համալսարանը ստեղծում են թոքերի օդափոխության սարք, որը, ենթադրաբար, պատրաստ կլինի ընդամենը հինգ շաբաթում:

«Մեր սարքի հետաքրքիր յուրահատկություններից մեկն այն է, որ վենտիլյատորը կարող է աշխատել ոչ միայն ստանդարտ դիմակների, այլև բոլոր տեսակի դիմակների և սաղավարտների հետ: Պացիենտի համար առավել հարմար են կամ ամբողջ դեմքը փակող դիմակը, կամ սաղավարտը: Մեր սարքը կկարողանա հաշվարկել ալգորիթմը և պահանջված չափով թթվածին մատակարարել»,- ասել է ծրագրի համակարգող դոկտոր Մարկո Մաջալին: Ferrari գործարանի և Իտալիայի ճարտարագիտության համալսարանի մասնագետները գյուտին վերաբերող ամբողջ ինֆորմացիան՝ տեխնիկական չափանիշները, գծագրերը, օգտագործվող նյութերի տվյալները, տեղադրել են համացանցում, ասելով, որ բաց է օգտագործման համար, և ցանկացած խումբ կամ գործարան կարող է փորձել արտադրել այդ սարքը:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ