Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կենտրոնական Ասիայում թուլացնում են կարանտինը

Կենտրոնական Ասիայում թուլացնում են կարանտինը
15.05.2020 | 23:13

Թուրքմենստանում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի դեպքեր չկան:
Ուզբեկստանը կորոնավիրուսի կապակցությամբ ևս 15 օրով երկարաձգել է կարանտինի ռեժիմը, սակայն իշխանությունները մեղմել են որոշ սահմանափակումներ: Կառավարական հանձնաժողովը հայտնել է, որ կարանտինը կգործի մինչև հունիսի 1-ը: Որոշ տնտեսական գործառույթներ այսօրվանից կարելի է վերսկսել: Ուզբեկստանում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով ախտահարվել է 2 652 մարդ, մահացել է 11 հիվանդ:


Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանրային տրանսպորտն աշխատում է առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան 10-ը: Ղազախստանում չեղարկել են արտակարգ դրությունը, սակայն որոշ սահմանափակումներ դեռ մնացել են ուժի մեջ: Ղազախստանում կորոնավիրուսով ախտահարվել է 5 689 մարդ, մահացել է 34 հիվանդ:
Տաջիկստանում ախտահարվածների թիվը 907 է, մահացել է 29 մարդ:
Ղրղզստանում գրանցվել է կորոնավիրուսի 1111 դեպք, մահացել է 14 մարդ:
Թուրքմենստանը մնում է տարածաշրջանի միակ երկիրը, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել: Փորձագետներն արժանահավատ չեն համարում տեղեկատվությունը:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ