Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին, հայտնում են Ֆուտբոլի ֆեդերացիայից:
Որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում: Բարձրագույն և Առաջին խմբերի առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և կառավարության կայացրած որոշումները` կքննարկվեն սահմանափակումը ուժի մեջ թողելու կամ վերացնելու տարբերակները: