Պարետատան կազմակերպած երրորդ հատուկ չվերթով մայիսի 14-ին Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը՝ հայտնում են ԱԳՆ-ից: Խմբաքանակում ներառված են՝ բժշկական պաշտպանիչ դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ, դեղամիջոցներ և լաբորատոր հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար, ախտահանման սարքեր ու միջոցներ, մոնիտորներ, մաքուր օդի մատակարարման սարքեր, արհեստական շնչառության և թթվածնի սարքեր:
Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել Հայաստանի պետական միջոցների հաշվին:
Հայաստան են փոխադրվել նաև ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով ԵՄ և այլ միջազգային դոնորների նվիրատվությամբ ձեռք բերված, ՉԺՀ պետական մարմինների՝ ԱԳՆ-ի, Պեկինի և Սիանի քաղաքապետարանների, հայ և չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներն ու սարքավորումները: