Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրաստանում մայիսի 23-ից կչեղարկվի արտակարգ դրությունը

Վրաստանում մայիսի 23-ից կչեղարկվի արտակարգ դրությունը
15.05.2020 | 23:18

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված արտակարգ դրությունը կչեղարկվի մայիսի 23-ին: «Մենք որոշում ենք ընդունել, որ այլևս չենք դիմի նախագահին և խորհրդարանին արտակարգ դրությունը երկարացնելու խնդրանքով»,-տեղեկացրել է վարչապետը: Գախարիայի խոսքով՝ արտակարգ դրության չեղարկումը դեռևս չի նշանակում, որ բոլոր սահմանափակումները կչեղարկվեն: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 671 և մահվան 12 դեպք:

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ