Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱԳՆ. Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցի ընթացքում Քոչարյանին անդրադարձ չի եղել

ԱԳՆ. Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցի ընթացքում Քոչարյանին անդրադարձ չի եղել
15.05.2020 | 23:21

Օրերս հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև։ Հաղորդագրության մեջ նշված է, որ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային, տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:


Ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի ու նրա գործընկեր Լավրովի միջև հեռախոսազրույցի թեման հիմնականում եղել է ՀՀ Ռոբերտ Քոչարյանի, նրա խափանման միջոցը չփոխելու շուրջ։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարկմանը, նշեց․ «Տեղեկատվությունը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»։

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ