Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Թանգարանների միջազգային օրը`առցանց ձևաչափով

Թանգարանների միջազգային օրը`առցանց ձևաչափով
16.05.2020 | 11:58

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) մայիսի 18-ին առցանց ձևաչափով ներկայացնում է 2020-ի Թանգարանների միջազգային օրվան նվիրված ծրագիր:Համաշխարհային պանդեմիայով պայմանավորված՝ 2020 թվականի մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային օրը, ամբողջ աշխարհում նշվում է առցանց ձևաչափով։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ևս հայտարարում է Թանգարանների միջազգային օրվան նվիրված առցանց ծրագիր, որը ներկայացվելու է Կենտրոնի ֆեյսբուքյան էջում մայիսի 18-ին՝ ամբողջ օրվա ընթացքում։ Մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10։00-ին: «Համաշխարհային պանդեմիայով պայմանավորված՝ թանգարաններն առերեսվել են տարբեր մարտահրավերների հետ, որոնք, ի ուրախություն բոլորիս, հաղթահարվում են ստեղծարար կերպով՝ ժամանակակից տեխնոլոգիաների և մարդկային մտքի թռիչքի շնորհիվ։ Այս տարի Թանգարանների միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է առցանց ձևաչափով։ ԳԱԿ-ն այդ օրվա համար պատրաստել է ինտերակտիվ ծրագիր, որը Կենտրոնի հետևորդներին կպարգևի թանգարանային հագեցած առցանց փորձառություն»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:



Դիտվել է՝ 5461

Մեկնաբանություններ