Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով՝ հասնելով 4283-ի, գրանցվել է մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը, բուժվածների թիվն ավելացել է 125-ով և հասել 1791-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 39005 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 71 և 60 տարեկան տղամարդիկ և 46 տարեկան կին, նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 55-ի, կորոնավիրուսով վարակված ևս 22 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 2 415 մարդ: