Առցանց մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույցը։
1․ Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարությունը հաստատել է թվով 18 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 7-ն ունեն տնտեսական, 11-ը՝ սոցիալական բնույթ։ Միջոցառումների շրջանակում այսօրվա դրությամբ բաշխվել է 84․4 մլրդ։
2․ Հակաճգնաժամային երկրորդ միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 8195 տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիակական անձանց 11․6 մլրդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերը զրո տոկոսով հասանելի դարձնելու համար։
3․ Հակաճգնաժամային 3-րդ միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 24-500 մլն տարեկան շրջանառություն ունեցող 744 տնտեսվարողների 8․3 մլրդ դրամ արժեքով արտոնյալ վարկեր։
4․ Հակաճգնաժամային 4-րդ միջոցառմամբ մարտի 13-25-ը աշխատանքը կորցրած ծնողները ստացել են մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 100 հազար դրամ աջակցություն։ 2093 քաղաքացի միջոցառումից օգտվել է, բաշխվել է 209 մլն դրամ։
5․ Հակաճգնաժամային 5-րդ միջոցառմամբ 2-50 աշխատակից ունեցող ընկերությունները, որտեղ 3 ամսվա ընթացքում աշխատողների թվի և աշխավարձի ֆոնդի կրճատում տեղի չի ունեցել, ստացել են իրենց յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։ Ծրագրից օգտվել է 13 934 տնտեսվարող։ Բաշխվել է 2․2 մլրդ դրամ։
6․ Հակաճգնաժամային 6-րդ միջոցառմամբ մարտի 13-30-ը աշխատանքից ազատված անձինք, ովքեր չունեն մինչև 18 տարեկան երեխա, ստացել են 68 հազարական դրամ աջակցություն։ 7925 քաղաքացի օգտվել է ծրագրից, բաշխվել է 539 մլն դրամ։
7․ Հակաճգնաժամային 7-րդ միջոցառմամբ մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող հղի կանայք, ում ամուսինները նույնպես չեն ունեցել աշխատանք, ստացել են 100 հազարական դրամ աջակցություն։ Ծրագրից օգտվել է 9475 կին, բաշխվել է 921 մլն դրամ։
8․ Հակաճգնաժամային 8-րդ միջոցառմամբ Կառավարության կողմից սահմանված տուժած ոլորտների վարձու աշխատողները և ԱՁ-ները ստացել են աջակցություն՝ աշխատողները իրենց գրանցված աշխատավարձի կեսի չափով, անհատ ձեռնարկատերերը եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով։ Ծրագրից օգտվել է 120 828 քաղաքացի, բաշխվել է 8 մլրդ 240 մլն դրամ։
9․ Հակաճգնաժամային 9-րդ միջոցառմամբ 0-18 տարեկան երեախա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, յուրաքանչյուր երեխայի համար ստացել են 26 500 դրամ աջակցություն։ Ծրագրից օգտվել է 166 000 երեխա, բաշխվել է 4․4 մլդր դրամ։
10․ Հակաճգնաժամային 10-րդ միջոցառմամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողները ստացել են եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով աջակցություն։ Օգտվել է 6157 տնտեսվարող։
11․ Հակաճգնաժամային 11, 12 և 16-րդ միջոցառումներով կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել բնակիչ բաժանորդները։ Ծրագրից օգտվել է 486 434 ընտանիք, բաշխվել է 4․7 մլրդ դրամ։
12․ Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ նպաստառու ընտանիքները ստացել են ամսական նպաստի 50 տոկոսի չափով լրացուցիչ աջակցություն։ Բաշխվել է 1,2 մլրդ դրամ։
13․ Հակաճգնաժամային 14-րդ միջոցառմամբ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող 3508 ուսանողներ ստացել են 2020-ի երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում։ Բաշխվել է 1 մլրդ դրամ։
14․ Հակաճգնաժամային 15-րդ միջոցառմամբ կիրականացվի ՀՀ բարձրադիր գոտիների գետերի ափապաշտպան շերտերի ծառատունկ, կստեղծվի շուրջ 1000 աշխատատեղ։
15․ Հակաճգնաժամային 17-րդ միջոցառմամբ 10-30 մլն դրամ դրամաշնորհներ կամ համաֆինանսավորում կստանան բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողները։
16․ Հակաճգնաժամային 18-րդ միջոցառմամբ 2-100 աշխատող ունեցող այն ընկերությունները, որոնք փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին իրենց աշխատատեղերը չեն կրճատել, իսկ աշխատավարձի ֆոնդը կրճատել ոչ ավել քան 5 տոկոսով, կստանան դրամաշնորհ յուրանքաչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով։
17․ Կառավարություն-համայնք-քաղհասարակություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում միայնակ տարեցներին, բազմազավակ անապահով ընտանիքներին և այլ խոցելի խմբերին տրամադրվել է ավելի քան 50000 սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթ։
18․ Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով մինչև 2020-ի հուլիս 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով։
19․ Նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100 000 թեստեր և շարունակվում են ձեռքբերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ։
20․ Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը օնլայն կազմակերպելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ։