ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան տիեզերական ուժերի նոր դրոշի՝ Սպիտակ տանը ցուցադրության ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն զբաղվում է նոր հրթիռի մշակմամբ, որը 17 անգամ ավելի արագ կլինի արդեն եղած տարբերակներից, հայտնում է The Hill-ը։
«Մենք «սուպեր-պուպեր» հրթիռ ենք ստեղծում, որը մեր ունեցածներից 17 անգամ ավելի արագ է։ Ապագան տիեզերական ոլորտինն է՝ ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման տեսանկյունից»,- նկատել է Դոնալդ Թրամփը։ Նա հայտարարել է, որ հիմնվելով ստացած հաղորդագրությունների վրա՝ ԱՄՆ-ը տիեզերական ոլորտում առաջատարի դերում է։