Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստ

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստ
16.05.2020 | 14:53

Մայիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հեռավար տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը: Անդրադարձ է կատարվել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի նախագծմանը վերաբերող հարցերին: Հաշվի առնելով, որ Երևանի տրանսպորտային խնդիրը լուծելու նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ձեռք է բերվել համաձայնություն 100 ավտոբուսների գնման համար և արդեն ձեռքբերման մրցույթ է հայտարարվել, քննարկվել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ավտոբուսների համար նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հավաքատեղիի (դեպո) կառուցման հարցը:
Նիստի արդյունքում որոշվել է մեկնարկել աշխատանքները քննարկված հարցերի շուրջ, և փոխվարչապետի կողմից այս առումով տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ