Չինաստանը պարտավոր էր կանգնեցնել կորոնավիրուսը: Fox Business-ի փոխանցմամբ նման տեսակետ է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Անկախ հանգամանքից՝ վիրուսը չղջիկի միջոցով է տարածվել, թե ինչ-որ լաբորատորիայից, այն, միևնույնն է, Չինաստանից է սկիզբ առել: Հետևաբար Չինաստանն էլ պարտավոր էր կանգնեցնել այն»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը տեսակետ էր հայտնել, որ նոր տեսակի կորոնավիրուսը մեկ աշխատակցի անփույթ աշխատանքի հետևնքով կարող է տարածված լինել Ուհան քաղաքի լաբորատորիայից: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն էլ ընդգծել էր, որ Վաշինգտոնն ապացույցներ ունի առ այն, որ Ուհանի լաբորատորիայից վիրուսը միտումնավոր է տարածվել: