Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք». վարչապետը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին

«Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք». վարչապետը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին
17.05.2020 | 00:28

«Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք», - Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում: Նա նշեց՝ հեղափոխությունից հետո «նոր փաստաթուղթ չի ձևավորվել»:


«Մենք պետք է գտնենք լուծում իմ առաջարկած բանաձևի շրջանակում, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար, - ասաց Նիկոլ Փաշինյանը: - Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք, և մենք հետևողականորեն մեր դիրքորոշումը պաշտպանելու ենք»: «Հարց է եղել, թե մենք շարունակելու ենք բանակցությունները այն կետից, ինչ կետում թողել էր Սերժ Սարգսյանը, մենք ասել ենք, որ, ոչ, որովհետև այն, ինչ որ մենք ստացել ենք որպես ժառանգություն, մեզ համար ընդունելի չի», - ասաց վարչապետը: Փաշինյանը նշեց, որ ԼՂ հարցի կարգավորման ձևերի համար կան ամենատարբեր տեսակետները: «Փուլային և փաթեթային ասելով, պետք է նաև հասկանանք՝ ինչ ենք հասկանում: Փաթեթային ասելով ի՞նչ ենք հասկանում, հասկանում ենք, որ հարցը լուծվելու է մեկ ժամո՞ւմ, փուլային ասելով ի՞նչ ենք հասկանում, որ հարցը լուծվելու է 100 տարո՞ւմ, սրանք հարցեր են, որ պետք է շատ մանրամասն պարզաբանվեն», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ