Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Երբեք չեմ վախեցնել նրանից, որ կարող եմ մնալ միայնակ

Նիկոլ Փաշինյան. Երբեք չեմ վախեցնել նրանից, որ կարող եմ մնալ միայնակ
17.05.2020 | 00:31

«Քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ։ Իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են պահեր, երբ ինձ կոնկրետ հարցրել եմ՝ «իսկ ովքե՞ր են այս պահին իմ քաղաքական համախոհները»։ Այս հարցին ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը, որի մեծամասնությունը նախկինում անչափահասներ էին, որոնք այդքան էլ գլխի չէին ընկնում, թե ինչի մասին է խոսքը», - ասաց Փաշինյանը ասուլիսում: Նա ընդգծեց՝ գուցե վատ է, բայց երբ հարցն ունի սկզբունքային, գաղափարական նշանակություն, ինքը շարունակում է չվախենալ մենակ մնալ, քանի որ այլընտրանքը հարմարվողականությունն է։


«Դա ճիշտ մոտեցում է, հակառակը հարմարվողականությունն է, որ անընդհատ հարմարվես ինչ-որ հարցերի, շահերի և այդպես տեղավորվես կոմֆորտ իրավիճակում», - ավելացրեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ