Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների թեման ամենայն մանրամասնությամբ և բաց քննարկել եմ ՌԴ իմ գործընկերոջ՝ նախագահի հետ, առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այդ թեմայով ձեռք ենք բերել շատ հստակ պայմանավորվածություններ, և մնում է, որ դրանք ի կատար ածենք:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների խութերին, մենք ունենք շատ հարուստ օրակարգ և այդ օրակարգի հարցերը լուծելով՝ գնում ենք առաջ», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ որոշ երկկողմ հարցեր կարող են լուծվել հնարավոր ամենալավ տարբերակով, մյուսները՝ կոմպրոմիսային տարբերակով: