Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Փաշինյանը՝ Մինասյանին առաջարկած գործարքի մասին

Փաշինյանը՝ Մինասյանին առաջարկած գործարքի մասին
17.05.2020 | 00:35

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությամբ, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով գործարք է առաջարկել, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը։

«Որքան գիտեմ, իրավապահ մարմինները զբաղվում են։ Իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում, առավել ևս՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չեն կարող իմ հրապարակային հայտարարությունները տարբերվել իմ ոչ հրապարակային հայտարարություններից։ Դա հարց է, որի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ