Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Կարող ենք ակնկալել ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ

Նիկոլ Փաշինյան. Կարող ենք ակնկալել ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ
17.05.2020 | 00:40

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հանձնաժողովն այն կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով գազի գնի թեմային: «Այս պահին, ցավոք սրտի, որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց նաև պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկաների փլուզման և նավթի գնի անկման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ՝ մանավանդ, հաշվի առնելով կորոնավիրուսը և դրա բերած խնդիրները», - ասաց նա:

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ