Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վարչապետը՝ Ալիևի հետ հանդիպումների մասին

Վարչապետը՝ Ալիևի հետ հանդիպումների մասին
17.05.2020 | 00:43

Մենք բաց, ուղիղ շփվում ենք և այդ քննարկումներում անկեղծ, ուղիղ մթնոլորտ է հաստատված, և ես դա շատ կարևոր եմ համարում, որ մենք հստակ մեր դիրքորոշումները ֆիքսում ենք և արձանագրում ենք, որ պետք է աշխատենք՝ առցանց մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը, որ Ադրբեջանի նախագահը կառուցողական է տրամադրված: Վարչապետը նշեց, որ չի ընդունում սխալ է ձևակերպել և նշեց, թե ինչ նկատի ունի:

«Այսօրվա փոխադարձաբար դիրքորոշումները հայտնի են, բայց մենք նաև հասկանում ենք, որ մենք պետք է աշխատենք գտնել լուծում, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց նա: «Խոսակցության մթնոլորտը քիչ բան չէ, չնայած որևէ գործնական արդյունք չունի: Ես ոչ թե Ղարաբաղի հարցում իրենց ունեցած դիրքորոշումն եմ համարել կառուցողական, եթե այդպես էր, ինչո՞ւ էին Ադրբեջաննից քննադատական խոսքեր հնչում: Հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումները մեկ Ադրբեջանն է քննադատում, և հայտնի շրջանակներ, այդ ի՞նչ զուգադիպություն է»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ