Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 189-ով՝ հասնելով 4472-ի, գրանցվել է մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը, բուժում է ստանում 2 463 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 40 230 թեստավորում:
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (կին), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 60 է: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 24 է։