Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվությունը տարածում են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները

Համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվությունը տարածում են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները
17.05.2020 | 15:04

Եվրահանձնաժողովի տվյալներով` կորոնավիրուսի վերաբերյալ որոշ դավադրական տեսությունների տարածմանը նպաստում են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Bild am Sonntag թերթի հետ զրույցում:


«Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ պաշտոնական և պետական աջակցություն վայելող տարբեր լրատվամիջոցներ, այսինքն` Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներն ու ռուսաստանյան պետական լրատվամիջոցները շարունակում են դավադրական տեսություններ և ապատեղեկատվություն տարածել Եվրամիության և հարևանների շրջանում»,- հայտարարել է եվրոպացի դիվանագետը:


Ռուսաստանի գլխավորած տեղեկատվական արշավի մասին եվրոպական դաշինքը խոսել էր դեռևս մարտին՝ փաստելով, որ Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցները կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությամբ փորձում են խարխլել արևմտյան երկրներում հանրային վստահությունը, խուճապ առաջացնել, կասկածի տակ դնել եվրոպական առողջապահական համակարգը: Նպատակը, ինչպես նշում են ԵՄ փորձագետները, համաճարակին ԵՄ արձագանքը թերագնահատելն է, կորոնավիրուսի վարակի ծագման հարցում խառնաշփոթ առաջացնելը:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ